Մարգարայի կամրջի վրա ոչինչ չենք ծախսել, այն բավական լավ վիճակում է, միակ թերությունն այն է, որ նեղ է. Սանոսյան

Հաշվի առնելով, որ Սյունիքի Տեղ գյուղի հատվածում սահմանային միջադեպերի արդյունքում մեր մի շարք հայրենակիցներ չեն կարողացել մոտ գտնվող հատվածների հողամասերը պատշաճ մշակել կամ արդեն մշակած բերքը հավաքել, մենք առանձին այդ բերքի համար քաղաքացիներին փոխհատուցել ենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Ինչ վերաբերում է Մարգարայի կամրջին, բուն կամրջի վրա գրեթե ոչինչ չենք ծախսել: Մենք համագործակցելով մեր մասնագետների հետ, ուսումնասիրել ենք կամրջի վիճակը եւ հուրախություն մեզ կամուրջը բավական լավ վիճակում է, պատրաստ է իր վրա թույլատրելի բեռներ կրելու: Կամրջի միակ թերությունն այն է, որ կամուրջը նեղ է եւ մեկ ուղի սպասարկելու համար է, միաժամանակ երկու մեքենա չի կարող անցնել: Դա կարգավորել հնարավոր է՝ որոշակի հերթականությամբ ամեն կողմից կանցնեն: Այլ բան, որ կամրջի հարակից հատվածում տեղի են ունեցել շինարարական աշխատանքներ, տեղադրվել են մաքսային որոշակի ենթակառուցվածքներ, որպեսզի, երբ որոշումները սկսեն իրականություն դառնալ, ապա մեր կողմի ենթակառուցվածքները պատրաստ լինեն»»,-ասաց Սանոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս