Բաժիններ՝

Հրդեհ Գրիբոյեդով գյուղում․ կա տուժած

Դեկտեմբերի 26-ին, ժամը 02:22-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:55-ին, մարվել՝ 03:13-ին: Այրվել են տան ննջասենյակը և հյուրասենյակը՝ գույքով (ընդհանուր մոտ 24 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 2 քմ):

Քաղաքացի Գ. Կ․-ն (ծնված 1960 թ.) ոտքերի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս