Թբիլիսիի մոտ մեկնարկել են վրաց-ամերիկյան Agile spirit 2013 զորավարժությունները

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի մոտ ընկած «Վազիանի» ռազմաբազայում այսօր մեկնարկել են Վրաստանի պաշտպանության նախարարության ու ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Agile spirit 2013 զորվարժությունները:

Համատեղ զորավարժություններին մասնակցում է ԱՄՆ ծովային հետևակի սևծովյան կորպուսի 350 զինծառայող և Վրաստանի պաշտպանության նախարարության 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակը: Վերջինս մասնակցել է Աֆղանստանում տարվող միջազգային առաքելությանը և անկորուստ վերադարձել է Վրաստան:

Վրաստանում Agile spirit զորավարժություններն անցկացվում են 3-րդ անգամ: Զորավարժությունների անցկացման նպատակը երկու երկրների ռազմական ստորաբաժանումների միջև փոխգործակցելու հմտությունների կատարելագործումն է: Զորավարժությունները տևելու են մինչև մարտի 29-ը և անցկացվելու են երեք փուլով:

Զորավարժությունները բաց են ԶԼՄ-ների համար: Առաջին անգամ լրագրողները նույնպես մասնակցում են դրանց: Նրանք հատուկ նախապատրաստություն են անցնում՝ Աֆղանստանում ISAF-ի առաքելության լուսաբանման համար:

Տեսանյութեր

Լրահոս