Բաժիններ՝

Շիրակի մարզում ճանապարհների մեծ մասը փակ է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բացի Աշոցք-Գյումրի ավտոճանապարհից Շիրակի մարզի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները փակ են:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Շիրակի մարզի Ամասիա-Կարս, Ամասիա-Ցողամարգ ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, անցանելի է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս