Բաժիններ՝

Պալմիրայում ականից պայթել է սիրիացի զինվորականների տեղափոխող ավտոբուսը․ կան զոհեր

Առնվազն 7 սիրիացի զինծառայող է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել Դամասկոսից 240 կմ հեռավորության վրա գտնվող Պալմիրայի շրջանի խճուղում ավտոբուսի պայթյունի հետևանքով։

Ճանապարհի եզրին տեղադրված ականը գործի է դրվել հեռակառավարվող սարքի միջոցով։ Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է, քանի որ այնտեղ եղել են բենզինի տարաներ, որոնք բռնկվել են պայթյունից հետո։ Վիրավորներն ու այրվածքներ ստացածները տեղափոխվել են Պալմիրայի զինվորական հոսպիտալ։

Ըստ Sham FM ռադիոկայանի տեղեկատվության՝ հարձակմանը ներգրավված է «Իսլամական պետություն» խմբավորումը։

ԻՊ-ի հրոսակախմբերը վերջին ամիսներին նկատելիորեն ակտիվացել են Սիրիայի արևելքում և հարձակումներ են գործում բանակային ուղեփակոցների և ռազմափոխադրական շարասյուների վրա, կառավարական զորքերը կորուստներ են կրում: Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ նրանց հարձակումների հետևանքով զոհվել են 42 զինվորական և 19 խաղաղ բնակիչ։

Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունն արևելյան շրջաններ է ուղարկել օգնական ուժեր՝ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս