Բաժիններ՝

Ռուս դիզայներն օդում կախվող համակարգչային մկնիկ է հորինել (լուսանկարներ)

Պրահայում բնակվող ռուսական արդյունաբերական դիզայներ Վադիմ Կիբարդին ստեղծել է նոր տեսակի անլար համակարգչային մկնիկ, որը կոչվում է Bat:

Այն իրենից ներկայացնում է մի համակարգ, որը բաղկացած է հարթակից և մագնիսական օղակով թռչող մկնիկից, որը կարող է դիմանալ մարդկային ձեռքի ծանրությանը: Այս մասին գրում է newsru.com-ը:

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ այս սարքը ստեղծվել է նախևառաջ բուժելու ակտիվ օգտատերերի շրջանում տարածված մի հիվանդություն, որը կոչվում է դաստակային ուղիների համախտանիշ: Այդ հիվանդությունն առաջանում է հիմնականում միջին նյարդի ճնշման հետևանքով, որը պատասխանատու է ձեռքի և մատների ձգայունության համար: Այդ հիվանդությունը կարող է առաջացնել անզգայություն, ծակծկոցների, ձեռքի և մատների մկանների թուլություն:

Սակայն այս նորույթն ավելի է հեշտացնում համակարգչային մկնիկի օգտագործումը, քանի որ այժմ հնարավոր է համակարգչից բավականին հեռու նստելով` հեշտությամբ օգտագործել այն և չնյարդայնանալ այն հանգամանքից, որ մկնիկի լարը շատ կարճ է, իսկ դրա օգտագործումը՝ անհարմար:

Կարդացեք նաև

mknik (2)

mknik (4)
mknik (3)

mknik (1)

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս