Բավարիան չի ցանկանում բաժանվել Ռոբենից
Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է թիմի հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենի ապագայի մասին։
««Բավարիայում» չեն քննարկում Ռոբենից բաժանվելու տարբերակը։ Նա շարունակելու է մեծ դեր խաղալ թիմում։ Վստահ եմ, որ բոլոր մարզիչներն էլ ուրախ կլինեն աշխատել նրա հետ», – Հյոնեսի խոսքերն է մեջբերում Sport1.de-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, թե Պեպ Գվարդիոլայի՝ թիմի ղեկը ստանձնելուց հետո Ռոբենը հեռանալու է թիմից։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը