Շատ էի ուզում միանալ հավաքականին, բայց ի վիճակի չեմ լինի մասնակցել Հայաստան – Չեխիա խաղին. Օզբիլիս
Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը չի մասնակցի մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպմանը: Մեր ֆուտբոլիստը ներկայումս գտնվում է Հոլանդիայում:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Օզբիլիսը որոշ մանրամասներ հայտնեց իր վնասվածքի մասին։
«Վնասվածքս ստացա «Կուբանի» մարզման ժամանակ: Ուժեղ հարվածեցի գնդակին, որից հետո ցավ զգացի ծնկիս շրջանում: Պարզվեց, որ վնասվել է ծնկիս կողային կապանը: Այժմ Հոլանդիայում եմ և մարտի 22-ին պետք է անցնեմ ևս մեկ բուժզննում, որից հետո ամեն ինչ պարզ կդառնա: Եթե նույնիսկ դրանից հետո սկսեմ մարզվել, միևնույն է, չեմ հասցնի լավ մարզավիճակ ձեռք բերել:
Ես շատ էի ուզում միանալ հավաքականին, բայց, ամենայն հավանականությամբ, ի վիճակի չեմ լինի մասնակցել Հայաստան-Չեխիա հանդիպմանը», – ասել է Արազը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը