Իրանում բացահայտվել է նախագահական ընտրությունների ժամանակ սադրանքներ պլանավորած ցանցը
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Irib News-ին, հայտնում է, որ Իրանում վնասազերծվել է մի ցանց, որը մտադիր է եղել սադրանքներ իրականացնել այս տարվա հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններում:
Այս մասին հայտարարել է Իրանի Մարդու իրավունքների բարձրագույն խորհրդի քարտուղար Մուհամեդ Ջավադ Լարիջանին: Վերջինիս խոսքերով՝ այդ ցանցը կապված է եղել եվրոպական մի շարք երկրների հատուկ ծառայությունների հետ:
Լարիջանին հավելել է, որ արդեն իսկ ձերբակալվել են Իրանում անկայուն իրավիճակ առաջացնել ցանկացող այդ անձինք, որոնց հետ վարվելու են օրենքին համապատասխան ձևով: