Երևանում մեկնարկել է Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան ժամանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն:

Ինչպես հայտնեցին ԱԳՆ-ից, տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որից հետո մեկնարկել է Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։

Ընդլայնված կազմով հանդիպմանը կհաջորդի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսը։

Մինչ ԱԳՆ ժամանելը Էստոնիայի արտաքին գործերի նախարարն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Տեսանյութեր

Լրահոս