Նիկոլ Փաշինյանն անձրևանոցներով հրավիրում է Ազատության հրապարակ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ վաղը Ազատության հրապարակում կայանալու է Բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստը:
«Կիրակի օրը, մարտի 17-ին, ժամը 17-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստը: Հիմնական բանախոսներ՝ Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան: Օրակարգ՝ Նոր իշխանության ձևավորում: Եկեք անձրևանոցներով: Հնարավոր է անձրև»,- ասված է գրառման մեջ: