28-ամյա Հունան Գ.-ն ներկայացել է ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 7-ին Կոտայքի բաժին է ներկայացել 28-ամյա Հունան Գ.-ն:
Նա դեկտեմբերի 4-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի (Խարդախության փորձը) մեղադրանքով:
Հետախուզվողի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է նախաձեռնողին: