Կուբանը ոչ-ոքի է խաղում. Պիզելլին խաղադաշտում էր, Օզբիլիսը՝ բացակայում (տեսանյութ)
Այսօր Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանն» ընդունել էր Մոսկվայի «Դինամոյին»։
Առաջինը խաղի հաշիվը բացեցին հյուրերը․ Դան Պետրեսկուի թիմում 24-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսանդր Կոկորինը։ 4 րոպե անց Իբրահիմ Բալդեն հավասարեցրեց հաշվը։ Մինչև խաղավարտ այն չփոխվեց՝ 1։1։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը վնասվածքի պատճառով բացակայում էր, իսկ Մարկոս Պիզելլին խաղաց մինչև 66-րդ րոպեն։ Մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկին Մոսկվայի «Դինամոյի» փոխարինողների կազմում էր։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը