Մխիթարյանը նվեր է մատուցում ինքն իրեն. Շախտյոր – Չերնոմորեց՝ 2։0 (տեսանյութ)
Արդեն տեղեկացրել ենք, որ Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնություններում անցկացնում է իր 100-րդ հանդիպումը։
Այս պահին Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակներում «Շախտյորն» ընդունել է «Չերնոմորեցին» և հաղթում է 2։0 հաշվով։ Առաջին գոլը խփել է Ֆերնանդինյոն (42ր.), իսկ երկրորդ խաղակեսի 15-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Հենրիխ Մխիթարյանը։
Ընթանում է խաղի 70-րդ րոպեն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը