Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում է

Սոնա Մնացականյանին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:

Նա տեղեկացրել է, որ հերթական դատական նիստը տեղի է ունենալու 2023 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում։

2022 թ. ապրիլի 26-ին՝ժամը 18.05-ի սահմաններում Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում ծառայության մեջ գտնվող ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել 28 տարեկան Սոնա Մնացականյանին, որը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031