2012-ին Հայաստանում տուրբերկուլյոզից 60 մարդ է մահացել
2012-ին Հայաստանում տուրբերկուլյոզից 60 մարդ է մահացել։ Այս մասին «Կանգնեցնենք տուբերկուլյոզը» թեմայով իրազեկման դասընթացի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ 2012-ին Հայաստանում տուբերկուլյոզի 1125 նոր դեպք է գրանցվել։ Արմեն Հայրապետյանը նշեց , որ 2001-ի համեմատ՝ Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդացության նվազում է նկատվել։ Դասընթացի ընթացքում Արմեն Հայրապետյանն ասաց, որ 2012-ի տվյալներով` Հայաստանի ազատազրկման վայրերում տուրբերկուլյոզով 94 հիվանդ կար։ 2012-ին այս վայրերում տուբերկուլյոզի 9 նոր դեպք է հայտնաբերվել։ Արմեն Հայրապետյանը վստահեցրեց, որ այս թվերը համապատասխանում են իրականությանը, քանի որ յուրաքանչյուր 7 ամիսը մեկ անգամ ազատազրկման վայրերում սկրինինգ է կատարվում։
Տուրբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրենի խոսքով՝ այժմ Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդ 20-25 երեխա կա, որոնք գրեթե բոլորը տուբերկուլյոզով վարակվել են իրենց ծնողներից։ Արմեն Հայրապետյանը նաև նշեց, որ Հայաստանում տուբերկուլյոզի տարածմանը նպաստում է նաև միգրացիան։