Մոսկվայում ձերբակալվել է 13 հայ
KP.ru-ի փոխանցմամբ`Մոսկվայում ձերբակալվել են այս տարվա փետրվարի 8-ին «Օլիվա» սրճարանում տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցները: Այդ միջադեպին մասնակցել էր 40 մարդ, որոնցից մեկը վիրավորվել էր: Ոստիկանությունը ձերբակալել է միանգամից 19 մարդու, որոնցից 13-ը հայեր են:
Ձերբակալման գործողություններն իրականացվել են փուլերով և Մոսկվայի տարբեր շրջաններում: Ձերբակալված հայերի խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է թմրանյութ: Ապա ձերբակալել են ևս 6 մարդու: Տարվում է հետաքննություն: