Թուրքական ռազմական պատվիրակությունն այցելել է Վրաստան
Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստան է այցելել Թուրքիայի պաշտպանության նախարարության ու գլխավոր շտաբի ներկայացուցչական պատվիրակությունը: Վերջինս նախօրեին հանդիպում է ունեցել պաշտպանության առաջին փոխնախարար Լևան Դոլիձեի հետ:
Կողմերը քննարկել են ռազմական ոլորտում երկկողմանի համագործակցության հարցերի լայն շրջանակ և ապագայի պլաններ: Քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ օպերացիաներին Վրաստանի մասնակցության հարցը:
Լևան Դոլիձեն շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին` Վրաստանի զինված ուժերի զարգացման մեջ ներդրում ունենալու համար: Նույն օրը պատվիրակությանն ընդունել է Վրաստանի զինված ուժերի Միացյալ շտաբի պետ, գնդապետ Իրակլի Ձնելաձեն, ով պատմել է բանակում իրականացվող բարեփոխումների մասին:
Այցի ընթացքում թուրքական պատվիրակությունը ծանոթացել է Վրաստանի ռազմական արդյունաբերության հնարավորությունների հետ: