Արմեն Աշոտյանն ունի 14 000 ընթերցող
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարգելի ֆեյսբուքահայություն:
«ՌԵԳԻՈՆ» հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն, իմ ՖԲ էջը ռեկորդային է քաղաքական և հասարակական գործիչների էջերի շարքում իր ընդարձակ լսարանով:
Իմ գրառումները կարդացողների թիվը մոտենում է 14 000-ի:
Խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ ՖԲ-ում իմ ակտիվությանը հետևելու, կրթության և գիտության ոլորտների նորություններով հետաքրքրվելու, ձեր առաջարկությունները և կարծիքները ինձ փոխանցելու, իմ քաղական և անձնական տեսակետները կիսելու և չկիսելու համար:
Մենք միասին ենք կայացնում Հայաստանում տեղեկատվական հասարակությանը հարիր քաղաքական և կառավարչական այս նոր մշակույթը:
Միշտ ձեր` Արմեն Աշոտյան»: