Բաժիններ՝

Իրանը փոխում է իր վարչական մայրաքաղաքը

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը վարչական մայրաքաղաքը Ռոբատ քաղաքից տեղափոխում է Փարանդ քաղաք: Երկու քաղաքներն էլ գտնվում են Թեհրանից 35 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք:

Ավելի վաղ իրանցի 152 պատգամավոր ստորագրել էին այդ օրենքի տակ: Դրանով իսկ Փարանդ են տեղափոխվելու մի շարք նախարարություններ: Թեհրանի նահանգապետ Մորտեզ Թամադոնը հայտարարել է, որ նախարարությունների տեղակայման համար արդեն իսկ հատկացվել է 400 ակր տարածք:

Նա հավելել է, որ եթե նախարարութունները ցանկանան կառուցել հավելյալ շինություններ, ապա նրանք կարող են դա անել՝ ընդգծելով, որ Փարանդում արդեն իսկ առկա են մետրոպոլիտեն, օդանավակայան և ավտոմայրուղիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս