Ռուս-վրացական հարաբերություններում տեսանելի առաջընթաց է գրանցվել. Զուրաբ Աբաշիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն այսօր հայտարարել է, որ առկա է առաջընթաց ռուս-վրացական հարաբերություններում:

Աբաշիձեի խոսքերով՝ այդ առաջընթացը վերաբերում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են բիզնեսը, տրանսպորտային հաղորդակցությունը, հումանիտար ու մշակութային հարցերը: Դրանով իսկ Աբաշիձեն մեկնաբանել է Վրաստանում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցախույզի արդյունքները, որոնց համաձայն, հարցվածների 82 տոկոսն աջակցում է Ռուսաստանի հետ տարվող երկխոսությանը:

Աբաշիձեն հայտարարել է. «Ավելի քան 80 տոկոսն աջակցում է նրան, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում քայլ առ քայլ դուրս գանք փակուղուց և մեր հարաբերություններում ավելի շատ դրական զարգացումներ գրանցվեն: Մոտ ժամանակներս վրացական արտադրանքը կվերադառնա ռուսական շուկա, ինչը կլինի մեկ քայլ առաջ մեր հարաբերություններում»:

Նշվում է, որ IRI-ի անցկացրած հարցախույզին Վրաստանում մասնակցել է 18 տարին բոլորած 1500 մարդ: Նրանցից 13 տոկոսը մասնակի աջակցություն է հայտնել Ռուսաստանի հետ երկխոսության սկսմանը, 2 տոկոսը դեմ է արտահայտվել դրան

Տեսանյութեր

Լրահոս