Սիրուշոն և Գոռ Սուջյանը կերգեն միասին
«Դորիանս» ռոք խումբը և Սիրուշոն հանդես կգան համատեղ համերգային ծրագրով: Օրեր առաջ արտիստների ֆեյսբուքյան էջերին հայտնվեցին համատեղ աշխատանքային գործընթացից լուսանկարներ, որոնք շարժեցին երկրպագուների հետաքրքրությունը: Ոմանք կարծում էին, որ Սիրուշոն օգնում է Գոռ Սուջյանին Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացնել, ոմանք ուղղակի համատեղ տեսահոլովակ էին ակնկալում: 168.am-ը զրուցեց Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանի հետ պարզելու, թե ի՞նչ է սպասվում հանդիսատեսին առաջիկայում: Մեզ հետ զրույցում, Ա. Ուդումյանը նշեց, որ ապրիլի 6-ին, մարզահամերգային համալիրում կկայանա «Դորիանս» ռոք խմբի և Սիրուշայի համերգը: Առաջարկը եղել է «ԴԻԻՄ» ընկերության կողմից: «Նախատեսում էինք մենահամերգով հանդես գալ, սակայն ժամանակի սուղության և արտերկրի հետ կապված աշխատանքային զբաղվածության պատճառով չէր ստացվում: Ուստի համաձայնվեցինք «ԴԻԻՄ» ընկերության առաջարկին՝ հանդես գալ «Դորիասն» խմբի հետ համատեղ համերգային ծրագրով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արևիկ Ուդումյանը: