Բաժիններ՝

Հաջորդ շաբաթ Էրդողանը ռեկորդ է գրանցելու

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ երեկ բոլորեց Թուրքիայի վարչապետի պաշտոնում Ռեջեփ Թայյիփ Էրդողանի պաշտոնավարման 10-ամյակը: Էրդողանը Թուրքիայի վարչապետ է դարձել 2003 թվականի մարտի 14-ին:

Դա տեղի է ունեցել 2002 թվականի նոյեմբերի 3-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հաղթանակից հետո:

Արդեն օրեր անց Էրդողանը կսահմանի վարչապետի պաշտոնում մնալու բացարձակ ռեկորդ և կգերազանցի 1946 թվականին Թուրքիայում բազմակուսակցական համակարգի ձևավորումից հետո Ադնան Մենդերեսի ցուցանիշը:

1960 թվականի մայիսի 27-ին զինվորականները գահընկեց արեցին Մենդերեսին և կախաղան բարձրացրին 1961 թվականի սեպտեմբերի 17-ին, Մարմարա ծովի Իմրալը կղզում: Մենդերեսը Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 22.05.1950-27.05.1960 ժամանակահատվածում՝ ընդհանուր առմամբ 10 տարի և 5 օր:

Միակուսակցական ժամանակաշրջանում Թուրքիայի վարչապետի պաշտոնն ամենաերկար ժամկետով զբաղեցրել է Իսմեթ Ինյոնյուն՝ 12 տարի և 3 ամիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս