Բաժիններ՝

Իրանին մնացել է մոտ մեկ տարի՝ միջուկային զենքի ստեղծման համար. Օբամա

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իսրայելական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ ներկայացրել է ԱՄՆ ռազմական հետախուզության տվյալները, որոնց համաձայն, Իրանին մնացել է մոտ մեկ տարի՝ միջուկային զենքի ստեղծման համար:

Դրա հետ կապված՝ Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա այնպիսի իրավիճակի առաջացում, երբ Թեհրանն ընդհուպ կմոտենա միջուկային մարտական լիցքի ստեղծմանը: Օբամայի խոսքերով՝ Իրանի միջուկային մշակումների խնդրի կարգավորումն ավելի հուսալի կլինի լուծել դիվանագիտական, քան՝ ուժային մեթոդներով.

«Եթե մենք կարողանանք այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, ապա դա կլինի առավել մնայուն որոշում: Իսկ եթե ոչ, ապա ես կշարունակում դիտարկել գործելու բոլոր հնարավոր տարբերակները»:

Նշվում է, որ մարտի 20-ին Օբաման այցելելու է Իսրայել, որի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկման գլխավոր առարկաներից մեկը հանդիսանալու է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, թե ԱՄՆ-ը կարող է Իրանին հարվածել հունիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս