Սիրիական հակամարտությունը երկու տարեկան է
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ այսօր լրանում է սիրիական հակամարտության սկսվելու երկրորդ տարին: 2011 թվականի մարտի 15-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում սկսվեցին հակակառավարական զանգվածային ցույցեր: Ապա բողոքի ակցիաները վերածվեցին բաց դիմակայության կառավարական զորքերի ու զինված ընդդիմության միջև:
Երկու տարի շարունակվող բախումների հետևանքով Սիրիայում զոհվել է ավելի քան 70.000 մարդ, ավելի քան 1 միլիոն մարդ ապաստան է գտել հարևան երկրներում՝ Իրաք, Լիբանան, Թուրքիա, Հորդանան:
Այսօր համայն աշխարհում անցկացվելու են բարեգործական ակցիաներ: Զոհվածների հիշատակը հարգելու են հարյուր հազարավոր վառած մոմերով: