ԵԱՀԿ գործող նախագահը Հարավային Կովկաս կայցելի հունիսին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի ադրբեջանական այցի նախապատրաստական այցը: Վերջինս կայանալու է այս տարվա հունիսին՝ Կոժարայի՝ Հարավային Կովկաս այցելելու շրջանակներում:

Բացի այդ, կողմերը քննարկել են Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակի կարգավիճակի հարցը:

Տեսանյութեր

Լրահոս