Բաժիններ՝

Նազարբաևը քաղցկեղից բուժվելու նպատակով գաղտնի ժամանել է Իսրայել. մամուլ

Իսրայելական Yedioth Ahronoth թերթի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն օրեր առաջ գաղտնի ժամանել է Իսրայել: Կա վարկած, որ ղազախ առաջնորդն Իսրայել է եկել բուժման նպտակով:

Մարտի 14-ին հայտնի դարձավ, որ Նազարբաևն անձնական այցով ժամանել է Իսրայել՝ թեև այդ մասին ոչինչ նշված չէ պաշտոնական կայքում: Լրագրողների կարծիքով՝ նրա այցը տեղի է ունենում խիստ գաղտնի պայմաններում:

Ավելի վաղ Նազարբաևը երկու անգամ (1995 և 2000 թվականներին) պաշտոնական այցով գտնվել է Իսրայելում, սակայն այս անգամ միտումնավոր քողարկվում է նրա իսրայելական այցը: Լրագրողները չեն բացառում, որ Ղազախստանի 72-ամյա, անփոփոխ առաջնորդն Իսրայել է ժամանել բուժվելու համար:

Դեռ 2011 թվականի ամռանը մամուլում լուրեր տարածվեցին, որ Ղազախստանի նախագահին ախտորոշել են շագանակագեղձի քաղցկեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս