Թուրքիայի համար անընդունելի է Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում. Դավութօղլու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին հասցեագրած ԱՄՆ կոնգրեսի նամակը, որում նրանից պահանջվում է հետ վերցնել սիոնիզմը ֆաշիզմի հետ համեմատելու նրա խոսքերը.

«Մեր դիրքորոշումը բաց է այդ հարցերի նկատմամբ, մենք դեմ ենք հակասեմականությանը: Սակայն մենք մշտապես հանդես ենք եկել և հանդես ենք գալու Իսրայելի էքսպանսիոնիստական քաղաքականության, տարածաշրջանում նրա ագրեսիվ դիրքորոշման դեմ: Թող ոչ ոք չկասկածի դրանում:

Յուրաքանչյուր ժողովրդի համար, ով բախվում է մարդու իրավունքների խախտման խնդրին, Թուրքիայի դռները մշտապես բաց են: Եվ այդ իմաստով թող ոչ ոք, ով ոտնահարում է այդ իրավունքները, չփորձի սևացնել Թուրքիայի մաքուր հեղինակությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031