Բաժիններ՝

Կարդինալները երկրորդ փորձից նույնպես չեն կարողացել ընտրել Հռոմի նոր պապին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր 115 կարդինալները փորձել են Վատիկանում երկրորդ փորձից ընտրել Հռոմի նոր պապին, սակայն երեկվա նման, այս անգամ էլ դա չի հաջողվել նրանց:

Այդ մասին է վկայել Սիքստինյան մատուռից դուրս եկած սև ծուխը: Դիտորդների կարծիքով՝ կոնկլավը կշարունակվի մինչև հինգշաբթի: Ընդհուպ մինչև 18-րդ դարը Հռոմի պապի ընտրությունները ձգվել է ավելի քան 100 օր: 19-րդ դարում դա կրճատվեց մինչև 20 օրվա: Նախորդ դարում դա նվազեցվեց մինչև 5 օրից ոչ ավելի, իսկ ամենակարճ ընտրությունները գրանցվեցին 1939 թվականին՝ տևելով 2 օր:

Բուքմեյքերներն ամենահավանական թեկնածու են համարում սևամորթ կարդինալ Փիթեր Թերքսոնին, ով ներկայացնում է Գանան և 2009 թվականից գլխավորում է Արդարության ու խաղաղության պապական խորհուրդը: Նրա հիմնական մրցակիցներն են իտալացի արքեպիսկոպոս Անջելո Սկոլան, իտալացի կարդինալ Տարչիզիո Բերտոնեն, կանադացի կարդինալ Մարկ Ուելլեն և Նիգերիան ներկայացնող կարդինալ Ֆրենսիս Արինզեն:

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ն իր կամավոր հեռանալու մտադրության մասին բարձրաձայնել էր այս տարվա փետրվարի 11-ին, իսկ փետրվարի 28-ին նա լքեց Վատիկանը: Վերջին անգամ նման բան գրանցվել էր 1415 թվականին, ինչը կապված է եղել կաթոլիկ եկեղեցու ներքին պառակտման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս