Ցավալի է, որ Միլանի համար ամեն ինչ այսպես ավարտվեց. Ինյացիո Աբատե
«Միլանի» պաշտպան Ինյացիո Աբատեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (0:4) ափսոսանք է հայտնել, որ թիմը չօգտվեց իր վտանգավոր պահերից:
«Շատ ցավալի է, որ ամեն ինչ ավարտվեց հենց այսպես: Մենք գոլ խփելու հնարավորություն ունեինք, և այդ ժամանակ խաղը կընթանար այլ կերպ: Այդ ժամանակ կարող էինք դուրս գալ քառորդ եզրափակիչ, սակայն «Բարսան» հրաշալի սկսեց հանդիպումը, իսկ մենք չկարողացանք արժանի դիմադրություն ցույց տալ: Երկրորդ խաղակեսում նույնպես պահեր ունեինք, սակայն չօգտագործեցինք դրանք», – Աբատեի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը