Ես դեմ չեմ ԱՊՀ-ի առաջնության ստեղծմանը. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sport Express-ին տված հարցազրույցում ամփոփել է ուկրաինական ակումբի ելույթները Չեմպիոնների լիգայում։
– Այժմ, երբ «Բորուսիայի» հետ հանդիպումն անցյալում է, կրքերը հանդարտվել են, ինչպե՞ս կգնահատեք Չեմպիոնների լիգայում «Շախտյորի» ելույթները։
– Երևի լրագրողներն ավելի լավ գնահատական կարող են տալ. մենք խաղում էինք, դու դիտում։ Մեր թիմը ցանկանում էր արդյունք ապահովել, և խմբային փուլում դա մեզ հաջողվեց։ Իսկ Դորտմունդում, ըստ երևույթին, չկարողացանք կատարել մարզչի կարգադրությունները և չցուցադրեցինք այն, ինչ կարող ենք։
– Կարելի՞ է ասել, որ դու հրաժեշտ էինք տվել քառորդ եզրափակչի ուղեգրին դեռ սեփական հարկի տակ գրանցված արդյունքից հետո։
– Համաձայն չեմ։ Անգամ պատասխան խաղում 0։2 հաշվի ժամանակ մենք ռեալ հնարավորություններ ունեինք հաջորդ փուլ դուրս գալու համար։
– Մեկնաբանելով այդ խաղը՝ Միրչա Լուչեսկուն նշեց, որ թիմը թարմացնելու ժամանակն է։ Ի՞նչ եք կարծում, Լուչեսկուն ի՞նչ նկատ ուներ։
– Լավ կլինի՝ այդ հարցը նրան ուղղեք։ Նա է գլխավոր մարզիչը, նա ավելի լավ կիմանա։ Գուցե կլինեն նոր ձեռքբերումներ, կամ փոփոխություններ մարզումների գործընթացում։ Ես, ինչպես և դուք, կարող եմ միայն գուշակություններ անել այդ արտահայտության վերաբերյալ։
– Ուկրաինայի առաջնությունում «Շախտյորն» արդեն ապահովե՞լ է չեմպիոնի կոչումը։
– ՄԻնչև առաջնության ավարտը դեռ 10 խաղ կա, և միավորների տարբերությունը ոչինչ չի նշանակում։ Մենք պետք է հաղթենք մնացած բոլոր խաղերում, որպխեսզի պահպանենք առաջին հորիզոնականը և ուղիղ կերպով դուրս գանք Չեմպիոնների լիգա։
– Կարո՞ղ եք կանխատեսություն անել, թե ով կզբաղեցնի 2-րդ և 3-րդ հորիզոնականները։
– Կարծում եմ՝ «Դինամոն« «Դնեպրը» և «Մետալիստը» մինչև վերջ պայքարելու են։ Տուրից տուրթիմերը փոխվում են տեղերով։
– Ինչպե՞ս եք վերաբերվում ԱՊՀ միացյալ առաջնության գաղափարին։
– Ես դեմ չեմ։ Կարող է շատ հետաքրքիր մրցաշար ստացվել։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը