Բաժիններ՝

Ամենայն հայոց կաթողիկոսը լռում է. մամուլ

«Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և նրա դիվանապետը համառորեն խուսափում են որևէ կերպ արձագանքել ներքաղաքական իրավիճակին և կիրակի օրվանից հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին»,- գրում է «Հայկական Ժաանակ» օրաթերթն ու ավելում.

«Մեր թղթակիցը երկու օր է, փորձում է կապ հաստատել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ: Վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում: Երեկ «Հժ»-ն նրան է ուղարկել հետևյալ հարցումը. «(…) Արդյո՞ք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն միջամտելու է և կոչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ դուրս գալ հացադուլից: Կաթողիկոսը որևէ քայլ ձեռնարկելո՞ւ է, որպեսզի երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարվի և որևէ ձևով իր կարծիքն արտահայտելո՞ւ է հետընտրական այս իրադարձությունների վերաբերյալ»: Սույն հարցերն անպատասխան են մնացել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս