Բաժիններ՝

Ամերիկացի քաղաքական գործիչներն ու շոու բիզնեսի «աստղերը» դարձել են ցանցահենների զոհ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան 15 հայտնի անձինք ենթարկվել են ցանցահենների հարձակմանը: Խոսքը գնում է Բեյոնսեի, Ջեյ-Զիի, Էշթոն Կատչերի, Քիմ Քարդաշյանի, Փերիս Հիլթոնի, Մել Գիբսոնի և շոու բիզնեսի այլ «աստղերի» մասին:

Ցանցահենները կոտրել են նրանց սոցիալական ապահովագրության, հիփոթեկային և ավտո վարկերի, կրեդիտ քարտերի տվյալները: Ցանվահենների թիրախում են հայտնվել նաև նրանց էջերը սոցցանցերում: Մասնավորապես, Քիմ Քարդաշյանի էջը մտնող այցելուն տեսանում էր արտասվող Քիմին, իսկ Բեյոնսեի էջում՝ սգավոր Բարաք Օբամային, որի երկրպագուն է հանդիսանում երգչուհին:

Ոստիկանության կարծիքով՝ այդ հարձակումների հետքը տանում է հետխորհրդային երկրներ: Գործին միջամտել է նաև Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI), քանի որ մասնակիորեն կոտրվել են նաև քաղաքական գործիչներ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, փոխնախագահ Ջո Բայդենի, ինչպես նաև Լոս Անջելեսի ոստիկանապետ Չառլի Բեկի ու FBI-ի ղեկավար Ռոբերտ Մյուլերի, գլխավոր դատախազ ԷրիկՀոլդերի, միլիարդատեր Դոնալդ Թրամփի տվյալները:

Մեկ տարի առաջ նույնպես գրանացվել էր նմանատիպ բան, երբ ցանցահենների հարձակմանն էին ենթարկվել ավելի 50 հանրահայտ ամերիկացներ, որոնց թվում էին նաև Սկառլետ Յոհանսոնը, Կրիստինա Ագիլերան, Միլա Կունիսը, Ռայան Ռայնոլդսը և Ջասթին Թիմբերլեյքը: Ոստիկանությունն այն ժամանակ հայտնաբերել էր չարագործին՝ ցանցահեն Քրիստոֆեր Չեյնիին, ով դատապարտվել էր մինչև 10 տարի ազատազրկման և տուգանվել էր 76.000 դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս