Թուրքիան ու Գերմանիան կասեցրել են իրանական «միջուկային մաքսանենգների» գործունեությունը

Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Գերմանիայի իրավապահ մարմիններն իրականացրել են համատեղ գործողություն, որի արդյունքում վերջ է տրվել հանցավոր խմբավորման գործունեությանը: Այդ խումբն ապօրինաբար Իրան էր հասցնում միջուկային մշակումների համար անհրաժեշտ սարքավորում:

Վերջինս գնվում էր Հնդկաստանում ու Գերմանիայում և ուղարկվում էր իրանական Արակ քաղաքից ոչ հեռու ընկած միջուկային օբյեկտ: Միայն Ստամբուլում միաժամանակ իրականացվել է 7 գործողություն: Դրանցից մեկի ժամանակ ձերբակալվել է իրանական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացի, որի մոտ հայտնաբերվել ու առգավվել են ընկերության զգալի քանակությամբ փաստաթղթեր:

Ստամբուլում գտնվող և Աթաթուրքի անունը կրող միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Իրանի քաղաքացի Հուսեին Տ.-ն, ով առանցքային դեր է խաղացել տվյալ խմբավորման գործունեության մեջ: Մաքսային վարչության աշխատակիցները խուզարկում են կատարել Իրանից ժամանած ամուսնական զույգի բնակարանում, որոնց, սակայն, հաջողվել է փախչել: Ամուսինների նկատմամբ հայտաարվել է հետախուզում:

Նույն օրը մի քանի իրանցի ձերբակալվել է Գերմանիայում: Ներկայումս ընթանում է ձեբակալվածների հարցաքննման ու փաստաթղթերի մշակման գործընթացները:

ԱԷՄԳ-ի տվյալներով, Իրանն ունի մինչև 20 տոկոս հարստացված 167 կիլոգրամ ուրան: Սակայն ատոմային մեկ ռումբ ստեղծելու համար Իրանից պահանջվում է ունենալ մինչև 20 տոկոս հարստացված 220-250 կիլոգրամ ուրան: Այսինքն, Իրանն օժտված է ատոմային առաջին ռումբի ստեղծման համար անհրաժեշտ ուրանի պաշարների 67-76 տոկոսով:

Տեսանյութեր

Լրահոս