Վրաստանի արդարադատության նախկին նախարարը որոշել է վերադառնալ հայրենիք
Frontnews-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնում է, որ Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին որոշել է վերադառնալ հայրենիք: Գործակալության տվյալներով՝ Ադեիշվիլին այդ որոշումն ընդունել է այն բանից հետո, ինչ Վրաստան վերադարձավ պաշտպանության ու կրթության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը:
Աղբյուրը հայտնել է, որ Ադեիշվիլին դեռ չի ստացել քաղաքական ապաստան և երկիրը լքելու ցանկությունը պայմանավորված է հենց դրանով. «Ադեիշվիլին Վրաստան կվերադառնա ընթացիկ ամսվա վերջին: Ներկայումս նա բանակցություններ է վարում կոնկրետ միջնորդների միջոցով, որպեսզի իրեն չձերբակալեն հայրենիք վերադառնալուն պես»:
Հիշեցնենք, որ դատախազությունը Արդարադատության նախկին նախարարին մեղադրում է Վրաստանի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող Cartu Bank-ին սնանկացնելու փորձ ձեռնարկելու և բանտարկյալներին կտտանքների ենթարկելը կազմակերպելու մեջ: