Ահմադինեժադն ու Զարդարին ներկայացրել են «Իրան-Պակիստան» գազատարի կառուցման պաշտոնական պլանը

IRIB News-ի փոխանցմամբ՝ Իրանի ու Պակիստանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ու Ասիֆ Ալի Զարդարին այսօր Իրանում ներկայացրել են «Իրան-Պակիստան» գազատարի կառուցման պաշտոնական պլանը:

Գազատարի նախագիծն առաջարկվել է դեռ 2005 թվականին: Ըստ դրա՝ 2700 կիլոմետր երկարությամբ այդ խողովակաշարը պետք է Իրանից Պակիստանի տարածքով ձգվի դեպի Հնդկաստան: Ավելի ուշ Հնդկաստանը հրաժարվեց այդ նախագծից՝ վախենալով խողովակաշարի պակիստանյան հատվածի անվտանգության ռիսկերից:

Այժմ կանխատեսվում է, որ խողովակաշարը կգործարկվի 2014 թվականին: Իրանն արդեն իսկ տարածքում կառուցել է խողովակաշարի իր հատվածը՝ 900 կիլոմետր: Գազատարի կառուցումը գնահատվում է 1.2-1.5 միլիարդ դոլար: Այն հնարավորություն կտա օրական 21.5 միլիոն խորանարդ մետր գազ արտահանել Պակիստան:

Տեսանյութեր

Լրահոս