Ուրախ եմ, որ ինձ հրավիրել են Ադրբեջան. Իրակլի Ալասանիա
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մարտի 18-ին մեկնելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է ինքը՝ Ալասանիան. «Ես իմ ադրբեջանական գործընկերոջ հետ արդեն իսկ հանդիպել եմ Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի միջոցառման շրջանակում:
Մենք քննարկել ենք մի շարք հարցեր: Համոզված եմ, որ էլ ավելի կխորանա մեր պատմական, ռազմավարական համագործակցությունն ու եղբայրությունը: Ես ուրախ եմ, որ ինձ հրավիրել են Ադրբեջան: Ես սիրում եմ Ադրբեջանը, Բաքուն ու Ադրբեջանի ժողովրդին: Այս տարի Ադրբեջանի հետ իրականացվելու են ռազմական ոլորտին առնչվող մի շարք համատեղ նախագծեր»:
Հիշեցնենք, որ Իրակլի Ալասանիան մարտի 7-8-ին այցելել է Հայաստան և հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: