ՍԴ-ն քննում է նախագահի թեկնածուների դիմումները
Սահմանադրական դատարանում մեկնարկել է նախագահի թեկնածուներ` Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի և քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը: Այս մասին հաղորդում է galatv.am-ը:
Նիստերի դահլիճում են գտնվում երկու կողմերի ներկայացուցիչները: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնել է, որ դիմումները քննվելու են բանավոր ընթացակարգով: Որպես պատասխանող ներգրավվել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Որպես հարակից պատասխանող ներգրավվել է ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Արամ Թամազյանը:
Մինչ դատական նիստի մեկնարկը Սահմանադրական դատարանի շենքի դիմաց հավաքվել են մեծ թվով ոստիկաններ, դրսում են եղել նաև որոշ ակտիվիստներ, ովքեր պահանջել են ՍԴ-ից կայացնել արդարացի վճիռ:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նաև կողմերին զգուշացրել է, որ իրենց ելույթներում զերծ մնան քաղաքական հայտարարություններից:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վիճարկում է ԿԸՀ փետրվարի 25-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, իսկ Անդրիաս Ղուկասյանի համար ՍԴ դիմելու համար պատճառ էր դարձել Սերժ Թանգյանին՝ Սերժ Սարգսյանի ուղղված նամակը, որտեղ վերջինս ասել էր, որ ինքն է կազմակերպել Հայաստանում նախագահական ընտրությունները: