Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում գլխատումը կարող են փոխարինել գնդակահարությամբ

Արաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայում դատապարտյալների մի մասի համար գլխատումը կարող են փոխարինել գնդակահարությամբ:

Ներկայումս տվյալ հարցը քննարկվում է հատուկ հանձնաժողովի կողմից, որը ստեղծվել է ներքին գործերի նախարարության, առողջապահության նախարարությունների, դատախազության, անվտանգության ծառայության ու քրեակատարողական համակարգի կողմից:

ՆԳՆ-ն արդեն իսկ երկրի մի շարք նահանգապետներին հրահանգել է գլխատման փոխարեն իրականացնել գնդակահարություն, քանի դեռ այդ հարցը չի լուծվել: Միևնույն ժամանակ նշվում է, որ մահապատժի ենթարկման եղանակների ընտրությունը թողնվելու է նահանգապետների վրա:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում արդեն իսկ դիմել են գնդակահարության: Այդ եղանակով Խալիլ քաղաքում մահապատժի է ենթարկվել իր ամուսնուն սպանած մի կին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031