«Վատամարդ մի դարձեք». Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնանախագահ Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ մեկնարկած հանրահավաքին բարևեց ոստիկաններին, ապա կոչ արեց ժողովրդին, որ իջնեն հրապարակի պատմամշակութային պատվադաններից: «Իշխանությունները չգիտեն, թե ի՞նչ անեն արդեն»,- նշեց Ա. Մարտիրոսյանը` ասելով, որ իրենք հանգիստ գնում են դեպի հաղթանակ:
«Իմացեք, դուք արդեն հաղթել եք»,-ասել է նա: Նրա խոսքով` ինքը մի «հրաշալի» ինֆորմացիա ունի ասելու, և այս պահին 2 նման հանրահավաքներ են անցկացվում Արտաշատում և Կապանում: Նա հանրահավաքի մասնակիցներին վստահեցրեց, որ բոլորիս երազած Հայաստանն իրականություն է դառնալու:
«Որքան էլ փորձում են տարբեր քաղաքապետեր, իրենց աշխատակիցներ, տեղական ինչ-որ հեղինակություններ, սոցիալական ծառայության աշխատողներ խոչընդոտել` չի ստացվելու, իզուր վատամարդ մի դարձրեք, որովհետև այն, ինչ որ առաջ է գնում, երբեք հետ չի գնա, այն, ինչ որ զարգացման է բերելու, հաղթելու է` պատմական օրինաչափություն է»: