Բաժիններ՝

Հերթական ռեկորդը՝ Յուրա Մովսիսյանի կողմից

«Սպարտակի» նորեկ Յուրա Մովսիսյանից ընդամենը 2 րոպե պահանջվեց մոսկովյան ակումբի մարզաշապիկով առաջին իսկ պաշտոնական խաղում գոլ խփելու համար։

Այսպիսով, Հայաստանի հավաքականի հարձակվողը «Սպարտակի» նոր ռեկորդ սահմանեց։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Կոնստանտին Կովալենկոյին, ով իր առաջին խաղում գոլ խփեց խաղադաշտ մտնելուց 3 րոպե անց։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնության 20-րդ տուրի «Սպարտակ» – «Թերեք» խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը դարձել է 3 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռուսաստանի առաջնություններում ուկրաինացի հարձակվող Իվան Գեցկոյի սահմանած ռեկորդը, ով 1997 թվականի մարտի 16-ին «Ալանիա» – «ԿամԱԶ» խաղում (5։0) իր նորամուտը նշել էր հեթ-տրիկով։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031