Խոշոր հրդեհ գեներալ-լեյենանտ Սերգեյ Չալյանին պատկանող արտադրամասում. ժամանել են 8-ից ավելի մարտական հաշվարկ
Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության ճգնաժամային կառավաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորքի Թևոսյան փողոցում տեղակայված պենոպլաստի արտադրամասում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են 8 մարտական հաշվարկ՝ Ավան վարչական շրջանի 1, Արաբկիրի՝ 2, Կենտրոնի՝ 1, Նոր-Նորքի՝ 2 և ԱԻՆ արձագանքման խմբերը:
Այս պահին հաջողվել է կանխել կրակի տարածումն ու մեկուսացնել այն և հիմա հրշեջների մի քանի խմբեր տարածքը ուսումնասիրում են, որպեսզի համոզվեն կան արդյոք կրակի օջախներ:
Ըստ տեղեկությունների՝ նշված տարածքն ու արտադրամասը պատկանում է ՀՀ նախկին զինկոմ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Չալյանին: