Մեսսին նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով Իսպանիայի առաջնության անընդմեջ 17 հանդիպման ժամանակ դարձավ գոլի հեղինակ, սահմանեց համաշխարհային ռեկորդ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ լավագույն ցուցանիշը ներքին առաջնության իրար հաջորդող հանդիպումների ժամանակ գոլի հեղինակ դառնալու մեջ պատկանել է Թեոդոր Պյուտերեկին: 1937-1938 թվականների ընթացքում Պյուտերեկը անընդմեջ 16 հանդիպումների ընթացքում գրավել է հակառակորդի դարպասը լեհական «Ռուխի» կազմում:
Մեսսին ռեկորդային գոլի հեղինակ դարձավ «Դեպորտիվոյի» հետ սեփական հարկի տակ հանդիպման ժամանակ՝ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում (2:0): Պետք է նշել, որ արգենտինացին առաջին րոպեներից չի սկսել հանդիպումը, այլ փոխարինման է դուրս եկել 62-րդ րոպեին և գոլի հեղինակ է դարձել մրցավարի սուլիչից մի քանի րոպե առաջ: