Բաժիններ՝

Մարմնամարզիկները վարկանիշային ԱԱ-ին կմասնակցեն 5 մարզիկով

Հայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի վարկանիշային առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով:

Բելգիայի Անտվերպեն քաղաքում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 9-ը անցկացվող սպորտային մարմնամարզության 52-րդ աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպայի առաջնության մեդալակիր Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Հավաքականի մարզիչները կլինեն Հակոբ Սերոբյանը, Հայկ Նազարյանը և Սոս Սարգսյանը:

Այժմ հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թբիլիսիում:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս