Բաժիններ՝

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մի շարք ներկայացումներ է հետաձգել

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիայի պատճառով մի շարք ներկայացումներ է հետաձգել։ Տեղեկությունը հրապարակվել է թատրոնի ֆեյսբուքյան էջում։

«Սեպտեմբերի 22-ին նախատեսված «Անուշ» օպերայի ներկայացումը տեղափոխվում է հոկտեմբերի 19-ը, սեպտեմբերի 23-ին նախատեսված «Տրավիատա» ներկայացումը տեղափոխվում է հոկտեմբերի 21–ը, իսկ սեպտեմբերի 25-ին նախատեսված «Տուրանդոտ» ներկայացումը՝ հոկտեմբերի 20-ը»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ ցանկացողները մինչև հոկտեմբերի 2-ը կարող են վերադարձնել գնած տոմսերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս