«Վերջին գործողությունների հետևանքով եղել են շրջափակման մեջ գտնվող դիրքեր, որտեղից մեր զինծառայողներին բանակցությունների միջոցով դուրս են բերվել»

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի հետ բանակցություններում առաջնային խնդիրներից է՝ զոհված մեր հերոսների մարմինը ռազմադաշտից դուրս բերելն է, ինչպես նաև վիրավոր, անհետ կորած և գերեվարված (հավանական) զինծառայողների հետ կապի դուրս գալն ու անվտանգ վայր դուրս բերելը:

Երեկվա ընթացքում հնարավոր է եղել շուրջ 7-8 տասնյակ` մինչև այս պահը անհայտ համարվող արցախցիների հետ կապի հաստատումն ու շրջափակումից անվտանգ դուրս բերումը:

Վերջին գործողությունների հետևանքով եղել են շրջափակման մեջ գտնվող դիրքեր, որտեղից մեր զինծառայողներին բանակցությունների միջոցով դուրս են բերվել»:

Տեսանյութեր

Լրահոս