«Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի ռեկտորը թույլ չի տալիս ուսանողներին դուրս գալ համալսարանից և միանալ «Ռուսաստանից կառավարվող» պրոցեսին». Վարազդատ Հարությունյան

Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի ռեկտորը թույլ չի տալիս ուսանողներին դուրս գալ համալսարանից և միանալ «Ռուսաստանից կառավարվող» պրոցեսին:

«Ռուսաստանից կառավարվող» պրոցեսին չեն միանում ՌՈւՍԱԿԱՆ կապիտալով ընկերությունները, որոնց աշխատակիցները 2018-ին կազմակերպված ձևով միացան հանրահավաքներին:

«Ռուսաստանից կառավարվող» պրոցեսին զուգահեռ չեն լռում հայության համար այդքան ատելի մարգոն ու սոլովյովը, հաչում են ու հաչում…

«Ռուսաստանից կառավարվող» պրոցեսին բեմահարթակից Վազգեն Մանուկյանն արդարացիորեն և ուղիղ մատնանշում է ռուսների մեղավորությունն անգործության մեջ:
Շարքը շարունակելի…

Հ.Գ. Իմ համոզմունքն է, որ ռուսների հետ խորքային հաշտություն ունեն իշխանությունները, խորքային»:

Տեսանյութեր

Լրահոս