Հունգարիան արգելափակել է Ղարաբաղի հարցով ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունը. Յոզվիակ

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի վերաբերյալ Եվրամիության հայտարարությունը ի սկզբանե պետք է լիներ ԵՄ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, բայց Հունգարիան արգելափակել է այն: Այս մասին X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։

Նա նշել է, որ տեղեկությունը ստացել է եվրոպական դիվանագիտական երեք տարբեր աղբյուրներից։

Երեկ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Յոժեպ Բորելը հայտարարություն տարածեց, որում ԵՄ-ը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի:

«Ադրբեջանի պատասխանատվությունն է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները, այդ թվում՝ իրենց տներում առանց վախի և խտրականության ապրելու իրավունքը, խաղաղ բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ ճանապարհով խիստ արձագանքի կարժանանա Եվրամիության կողմից», – մասնավորապես ասված է հայտարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930