Ռուսաստանի դեսպանությունը նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին

Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիայի կոչերից հետո դիվանագիտական ​​առաքելությունն արգելափակվել է նախ մասամբ, ապա՝ ամբողջությամբ։ Այս մասին Aysor.am-ին հայտնեցին դեսպանատնից։

«Նորմալ գործունեությունը դառնում է անհնարին: Մենք կապի մեջ ենք Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ։ Մենք նոտա ենք հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ նպատակ ունենալով միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու դեսպանության բնականոն գործունեությունը դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան։ Ակցիան շարունակվում է, իրավիճակը շարունակում է լարված մնալ», – հայտնել են դիվանագիտական ​​առաքելությունից։

Տեսանյութեր

Լրահոս