Մոտ ապագայում առաջին քայլերը կարվեն Աբխազական երկաթուղու վերագործարկման ուղղությամբ. Ալասանիա

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությանը.

«Այս պահին դա քաղաքական հարց է, բայց տնտեսական առումով աբխազական երկաթգծի վերագործարկումը ձեռնտու է ողջ տարածաշրջանին: 2005 թվականին ես կողմնակից էի վերագործարկմանը, երբ վրաց-աբխազական երկխոսությունում վրացական կողմի գլխավոր բանակցողն էի: Այժմ ես նույնպես կողմ եմ երկաթգծի վերաբացմանը, սակայն մենք դա պետք է նրբանկատորեն անենք ու չշտապենք:

Կարծում եմ, որ մեր աբխազ գործընկերները նույնպես այդ առումով իրենց պետք է լավ զգան: Այնպես որ, եթե այդ նախագծի առնչությամբ քաղաքական կամք լինի… ես խոսում եմ ոչ միայն վրացական կողմի մասին, պետք է ներգրավվի նաև Ռուսաստանը և այդ նախագծի կյանքի կոչումը մեծ օգուտ կբերի տարածաշրջանին: Չպետք է շտապել: Վստահ եմ, որ մոտ ապագայում այդ ուղղությամբ առաջին քայլերը կարվեն»:

Տեսանյութեր

Լրահոս